ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին. Զախարովա
Ռուսաստանը լուրջ է վերաբերվում իր երկկողմ ու բազմակողմ պարտավորություններին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997թ. երկկողմ համաձայնագրի մասին հարցին:
«Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում իր թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ պարտավորություններին: Երկկողմ ուղղությամբ համապատասխան խորհրդակցություններ են անցկացվում: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա, մեր տեղեկություններով, նրանք ուշադիր հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին»,-ասել է Զախարովան:
***
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս պահին Վիեննայում են՝ քննարկելու ներկայիս իրադրությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը՝ Զախարովան հիշեցրել է նոյեմբերի 15-ի նրանց հայտարարությունը՝ ընդգծելով, որ նրանք շարունակում են ակտիվ միջնորդական ջանքերը, ինչի շրջանակում օրերս Փարիզում տեղի էր ունեցել նրանց հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
«Եվս մեկ անգամ կարևորում ենք տարածաշրջան համանախագահների այցի շուտափույթ կազմակերպումը»,-նշել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
***
Ռուսաստանը կապի մեջ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ՝ իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու նպատակով:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։
«Միջնորդական այս ջանքերի արդյունքում երեկ երեկոյան կռիվներն ու բախումները դադարել են։ Լարվածությունը վերացնելու ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակվում է: Կոչ ենք անում երկու կողմերին էլ ցուցաբերել զսպվածություն, թույլ չտալ նոր միջադեպեր և բոլոր վեճերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,-ասել է Զախարովան:
Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս երկրներին օգնել տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման նպատակով:
«Վերջին իրադարձությունները հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի անհապաղ մեկնարկի և դրան հաջորդող սահմանագծման կարևորությունը, ինչպես նաև համապատասխան հանձնաժողովի աշխատանքի մեկնարկը՝ նախկինում ներկայացված ռուսական առաջարկների հիման վրա»,-նշել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը:
ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին. Զախարովա
Ռուսաստանը լուրջ է վերաբերվում իր երկկողմ ու բազմակողմ պարտավորություններին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997թ. երկկողմ համաձայնագրի մասին հարցին:
«Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում իր թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ պարտավորություններին: Երկկողմ ուղղությամբ համապատասխան խորհրդակցություններ են անցկացվում: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա, մեր տեղեկություններով, նրանք ուշադիր հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին»,-ասել է Զախարովան:
***
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս պահին Վիեննայում են՝ քննարկելու ներկայիս իրադրությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը՝ Զախարովան հիշեցրել է նոյեմբերի 15-ի նրանց հայտարարությունը՝ ընդգծելով, որ նրանք շարունակում են ակտիվ միջնորդական ջանքերը, ինչի շրջանակում օրերս Փարիզում տեղի էր ունեցել նրանց հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
«Եվս մեկ անգամ կարևորում ենք տարածաշրջան համանախագահների այցի շուտափույթ կազմակերպումը»,-նշել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
***
Ռուսաստանը կապի մեջ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ՝ իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: