Քաղաքական

17.11.2021 16:49


ԱԺ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում Կառավարության հետ հարցուպատասխանին

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում Կառավարության հետ հարցուպատասխանին

«Հայաստան» դաշինքը իրավիճակի վերաբերյալ երեկ հանդես է եկել հստակ հայտարարությամբ: Այսօր դաշինքը նախաձեռնել է քաղաքական խորհրդակցություններ: Խմբակցության պատգամավորների մի խումբ գործուղվել է Սյունիք, մյուսը միջազգային գործընկերներին է ներակայացնում իրավիճակը:

Ծայրահեղ անհանգստացնող է Հայաստանի ինքնիշխանության դեմ Ադրբեջանի հանցագործության նոր ալիքը, միջազգային պատշաճ արձագանքի բացակայությունը, այս ձախողված իշխանության դիմադրելու անկարողությունը:

Արձանագրում ենք՝ Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ամբողջությամբ կտրված է այսօր Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներից:

Նրանց միակ օրակարգն ու նպատակը ցանկացած գնով, այդ թվում շարունակական զիջումներով իշխանության մնալն է: Մեր նպատակն է նրանց հեռանալը, ինքնիշխանության երաշխավորումը:

Մեր որոշումն այս շաբաթվա նիստերին չմասնակցելու մասով, անփոփոխ է:

«Հայաստան» խմբակցություն

Այս խորագրի վերջին նյութերը