Աշխարհ

17.11.2021 16:33


Համատեղ հանձնաժողովի ստեղծումը և սահմանազատման գործընթացի մեկնարկը կթուլացնեն սահմանային լարվածությունը. Ադրբեջանի ԱԳՆ

Համատեղ հանձնաժողովի ստեղծումը և սահմանազատման գործընթացի մեկնարկը կթուլացնեն սահմանային լարվածությունը. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու համար անհրաժեշտ է ստեղծել համատեղ հանձնաժողով և սկսել սահմանազատման գործընթացը։
«Անհրաժեշտ է լուծել սահմանազատման խնդիրը, ստեղծել համատեղ հանձնաժողով և սկսել սահմանազատման գործընթացը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման սկզբունքով։ Այս գործընթացի մեկնարկով սահմանին լարվածությունը կթուլանա»,-ասել է Բայրամովը թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը