Քաղաքական

17.11.2021 16:23


Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացումը հնարավոր է համարում եռակողմ պայմանավորվածության կյանքի կոչմամբ

Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացումը հնարավոր է համարում եռակողմ պայմանավորվածության կյանքի կոչմամբ

Ռուսաստանը շարունակելու է միջնորդական ջանքերը՝ կարգավորելու հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք ամեն դեպքում կարծում ենք, որ իրադրության կայունացման միակ ուղին եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչումն է: Եվ մենք կարծում ենք, որ բոլոր երկրները պետք է առաջին հերթին հետևեն իրենց ստանձնած պարտականություններին, ինչը երաշխիք կդառնա, որ նմանօրինակ միջադեպերը չկրկնվեն»,-ասել է Պեսկովը:

Այս խորագրի վերջին նյութերը