Աշխարհ

17.11.2021 13:47


Ադրբեջանը սկսել է հրապարակել զոհերի և վիրավորների մասին տվյալներ

Ադրբեջանը սկսել է հրապարակել զոհերի և վիրավորների մասին տվյալներ

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը սկսել է հրապարակել Հայաստանի արևելյան սահմանագոտու ուղղությամբ ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով ունեցած զոհերի և վիրավորների մասին տվյալներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 7 զինվոր, վիրավորվել՝ 10-ը:

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։

Այս խորագրի վերջին նյութերը