Հնդկաստանի արեւմտյան հատվածում առնվազն յոթ տղամարդ է ձերբակալվել այն բանից հետո, երբ 16-ամյա աղջիկը հայտարարել է, որ հարյուրավոր տղամարդիկ հարյուրավոր անգամներ բռնաբարել են իրեն, հայտնում է CNN-ը։
Երեխաների պաշտպանության հնդկական կոմիտեի (CWC) նոյեմբերի 11-ի հայտարարության մեջ անօթեւան աղջիկն ասել է, որ Մահարաշտրա նահանգի Բիդ թաղամասում իրեն 400 մարդ է բռնաբարել, հայտնել է CWC-ի նախագահ Աբհայ Վիտհալրաո Վանավեն: Նա իր բողոքում նշել է նաեւ երկու ոստիկանի մասին։
Վանավեի խոսքով՝ աղջիկը կանգառում մուրացկանություն անելիս է եղել, երբ իրեն ստիպել են սեքսով զբաղվել։
Թեեւ ենթադրյալ բռնաբարողների թիվը դժվար կլինի հաստատել, աղջիկը կարող է ճանաչել առնվազն 25 ենթադրյալ հանցագործների:
Աղջիկը փորձել է ոստիկանություն բողոք ներկայացնել այն տղամարդու դեմ, ում մեղադրում է ծեծի մեջ, սակայն ոստիկանությունը նրան չի գրանցել։
Բիդի ոստիկանները երկուշաբթի օրը CNN-ի հետ զրույցում չեն մեկնաբանել իրենց դեմ աղջկա մեղադրանքները:
Աղջիկը ոստիկաններին պատմել է, որ 13 տարեկանում ամուսնացել է 33-ամյա տղամարդու հետ, ով բռնաբարել է իրեն։ Նրա խոսքով՝ ինքը սեռական բռնության է ենթարկվել նաեւ իր հոր կողմից, ինչն ի վերջո ստիպել է իրեն երկու տնից էլ հեռանալ եւ կանգառում քնել։
Կանանց իրավունքների պաշտպան Յոգիտա Բհայանան ասել է, որ դա «պատմության մեջ ամենաողբերգական (բռնաբարության) դեպքն է»: «Այս աղջկան ամեն օր խոշտանգել են»,-ասել է նա՝ հավելելով, որ ոստիկանությունը չի կարողացել պաշտպանել նրան։ «Մենք ուզում ենք խիստ միջոցներ ձեռնարկվեն բոլոր մեղավորների նկատմամբ»։
Հնդկաստանում 16-ամյա աղջկան 400 մարդ է բռնաբարել

Աղբյուրը՝ news.am