Քաղաքական

17.11.2021 08:36


Հովհաննես Իշխանյանին առանց համազգեստի ոստիկանները բերման են ենթարկել, նրա դեմ քրեական գործ է հարուցվել. Ավետիք Իշխանյան

Հովհաննես Իշխանյանին առանց համազգեստի ոստիկանները բերման են ենթարկել, նրա դեմ քրեական գործ է հարուցվել. Ավետիք Իշխանյան

Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանին Հանրապետության հրապարակից սեւ հագուստ, առանց համազգեստի՝ մոտ 10-ից ավելի ոստիկաններ բռնի ուժով բերման են ենթարկել ու տարել Ոստիկանության Կենտրոնի բաժին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, որի եղբորորդին է Հովհաննես Իշխանյանը:

«Հեռախոսով ֆիքսել են, որ Հանրապետության հրապարակում է գտնվում: Պարզվեց, որ նրա այսօրվա ֆեյսբուքյան գրառման պատճառով են բերման ենթարկել ու նրա դեմ քրեական գործ հարուցել, մեղադրանք առաջադրել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով՝ իշխանությունը զավթելու կամ նման կոչ անելու հատկանիշներով: Իմ համոզմամբ՝ այդ գրառումը պարզապես առիթ է եղել, իրական պատճառը նրա նկարահանած ֆիլմն է, վերջերս էր շնորհանդեսը եղել, եւ այդ առթիվ հարցազրույց էր տվել այսօր «168 ժամ»-ին: Սա ազատ խոսքը ճնշելու փորձ է: Ֆիլմը վարչապետ կոչեցյալի ու նրա էության մասին է, ֆուտուրիստական ֆիլմ է»,-ասաց Իշխանյանը:

Իշխանյանը հայտնեց, որ եղբորորդին ոստիկանական բաժանմունքում է, հույս ունեն, որ նա ստորագրությամբ ազատ կարձակվի:

Այս խորագրի վերջին նյութերը