Հետեւելով Սերժ Սարգսյանի, նրա թիմակիցների, ինչպես նաեւ Կոնգրեսի առաջնորդների հայտարարություններին եւ վերջին գործողություններին, հասկանում ես, որ նրանք որոշել են «երկխոսելով», ամրապնդելով իշխանական կայունությունը՝ մոտենալ եւ հասնել ԱԺ հերթական ընտրություններին:
Ճիշտ է, վերջին օրերին կոնգրեսականները եւ սերժականները միմյանց փաղաքշելուց բացի նաեւ կսմթում են, բայց դե մենք գիտենք, թե ինչու են այդպես վարվում. դա հին ու «բարի» ավանդույթ է: Ինչ որ մեկը նրանց ասել է, թե ժողովուրդը սիրում է նաեւ տեսարաններ: Բնականաբար, նրանք էլ ամեն ինչ անում են տեսարաններ ապահովելու համար: Հանրահավաք են անում: Ընդ որում, այնպիսի հանրահավաք, որ վերահսկելի հեռուստատեսությունները մի կերպ են հաջողացնում այնպես անել, որ հեռավոր Ծաղկավան գյուղի բնակիչները հասկանան, որ Ազատության հրապարակում տեղ ու դադար չի եղել: Մյուս կողմից էլ՝ լուրեր են տարածում, թե իբր հանրահավաքից առաջ ճանապարհները փակում են, որ գյուղացիները չկարողանան հասնել Երեւան: Այլ կերպ ասած, ցանկանում են ամեն ինչ անել, որ ամենավերջին միամիտները հավատան, թե Կոնգրեսը լծված է կազմաքանդման գործին: Այլ հարց է, որ հանրային կարծիքի անկախ հարցումները ցույց են տվել, որ նման լուրերին հավատում է ՀՀ քաղաքացիների ընդամենը 0.0005 տոկոսը:
Այսուհանդերձ, ամեն ինչ չէ, որ այդքան հարթ է ընթանում: Նոսրացող շարքերին ոգեւորելու համար կոնգրեսականները ստիպված են լինում դուրս գալ պայմանավորվածության շրջանակներից եւ հիշում են ավազակապետության և արտահերթ ընտրությունների մասին, սակայն նույն այդ պայմանավորվածության շրջանակներում՝ ՀԱԿ առաջնորդը խոսում է մարտի 1-ի մասին: Դրան ի պատասխան Սերժ Սարգսյանի թիմակիցները ստիպված են լինում կոնգրեսականներին հիշեցնել, թե ով է նախաձեռնել «երկխոսությունը» եւ ում խնդրանքով: Ավելին, Սերժ Սարգսյանի թիմը ստիպված է լինում պարբերաբար հիշեցնել, թե իրենք արտահերթ ընտրություններ չեն կազմակերպելու, եւ որ բանակցություններ չեն վարելու:
Կոշտ հայտարարություններին հետեւում են նաեւ փաղաքշանքները: Ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ նախատեսված է «երկխոսության» պայմանավորվածություններով: Դեռ հնչում էին Գալուստ Սահակյանի ծաղրական հայտարարությունները Կոնգրեսի հասցեին, դեռ կոնգրեսականները չէին հասցրել կարգին մարսել եւ պատասխանել, երբ նրանց օգնության հասավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Չմոռանանք, որ Սերժ Սարգսյանն իր հայտնի ելույթում Կոնգրեսին ուղարկել էր նաեւ Հովիկ Աբրահամյանի մոտ: Բնականաբար, Աբրահամյանն իրեն պարտավորված է զգում եւ երբեմն-երբեմն ստիպված է լինում միջամտել «երկխոսությանը»:
Հիմա նա շատ քնշորեն «երկխոսել» է Կոնգրեսի հետ: Միաժամանակ կրկին անգամ շեշտել է, թե «երկխոսոսւթյունը» վաղուց արդեն ընթանում է, եւ որ իրենք էլ շատ գոհ են: Նա ասել է, թե «երկխոսության» ներկայիս ձեւաչափն ընդունելի է իշխանությունների համար: Ամենակարեւորն այն է, որ նա ընդգծել է, թե «երկխոսոսւթյունն» առաջիկայում փոփոխության չի ենթարկվելու: Առաջին հայացքից Աբրահամյանն ասել է այն, ինչ վերջին օրերին եւ շաբաթներին ասում են մյուս ՀՀԿ-ականները: Այսուհանդերձ, պետք է ուշադրություն դարձնել «առաջիկայում» արտահայտությանը: Սա այն փրկօղակն է, որը վարչախումբը նետել է կոնգրեսին: Հիմա կախվելով այս բառից կոնգրեսի առաջնորդներն իրենց շարքերին կփորձեն ոգեւորել եւ ապացուցել, թե առաջիկայում իշխանությունները ստիպված են լինելու բանակցել իրենց հետ, եւ որ Աբրահամյանի հայտարարությունն էլ հենց այդ մասին է վկայում: Հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է հանրահավաքում ցիտել ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլ նաեւ Հովիկ Աբրահամյանին:
Իրականությունն այն է, որ վարչախումբը մտադրություն չունի զիջումների գնալ, այն էլ Կոնգրեսի առաջ: «Երկխոսության» ձեւաչափն էլ միայն ձեւական փոփոխությունների կենթարկվի, եթե, իհարկե, ենթարկվի: Ամեն ինչ տեղավորվում է տեսարանների շրջանակում: Բարեբախտաբար, հիմա Հայաստանում այնպիսի վիճակ է, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ թատերականացված ներկայացման է հետեւում: Այս ամենը երկրում խորացնում է բարոյալքումը եւ նպաստում արտագաղթի տեմպերի աճին: ՀՀ շարքային քաղաքացին կորցրել է հույսը վաղվա օրվա հանդեպ:
«Համերաշխ, հանդուրժող գնանք առաջ: Մենք առաջիկայում կհնչեցնենք մեր մոտեցումները, պատկերացումները երկխոսության ձեւաչափի վերաբերյալ: Մենք պատրաստ ենք ԱԺ ամբիոնը տրամադրել խնդիրների քննարկման համար. ԱԺ ամբիոնն իրոք այն ամբիոնն է, որտեղ պետք է քննարկվեն խնդիրները: Փողոցներում խոսելն արդյունք չի տալիս»,- ասել է Հովիկ Աբրահամյանը, ոգեւորելով կոնգրեսականներին:
Հիմա ոմանք հասկանում են, որ Աբրահամյանը պարզապես ասել է, թե ձեզ հանդարտ եւ համեստ պահեք եւ ձեզնից մի քանիսը պատգամավորական մանդատ կստանա: Անկասկած, սա եւս չի նշանակում, թե հենց այդպես էլ կլինի, բայց Կոնգրեսը եւ Սերժ Սարգսյանի թիմը վտանգավոր խաղ են սկսել: Վտանգավոր երկրի համար: Եւ այս իրավիճակում անխուսափելի է նոր քաղաքական դաշինքի ձեւավորումը, որն էլ վերջ կտա այս քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակին եւ ամեն ինչ կանի դրական գործընթացների սկզբնավորման համար: Շատերն են արդեն հասկանում, որ այսպես երկար չի կարող շարունակվել:
«Երկխոսելով» դեպի ԱԺ հերթական ընտրություններ

Վարդան Մխիթարյան