Քաղաքական

16.11.2021 22:59


«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել առարկայական բանակցությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո». Պետդեպի ներկայացուցիչ

«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել առարկայական բանակցությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո». Պետդեպի ներկայացուցիչ

Վաշինգտոնը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի մասին հաղորդագրություններով, կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները, այդ թվում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) միջոցով։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին hայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

«Այսօր մենք տեսանք Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների մասին տագնապալի հաղորդագրություններ: Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել առարկայական բանակցությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ որոնելու համապարփակ լուծումներ բոլոր չլուծված հարցերի համար՝ այս կամ այն կերպ կապված ղարաբաղյան հակամարտության հետ»,-ասել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Այս խորագրի վերջին նյութերը