Արյունաբանական կենտրոնը հայտնում է արյան դոնորների շտապ անհրաժեշտության մասին
Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ։ Արյունաբանական կենտրոնն այս մասին հայտարարել է ֆեյսբուքյան իր էջի գրառմամբ։
«Հարգելի հայրենակիցներ,
Արյան պաշարների համալրման համար խնդրում ենք ներկայանալ արյունատվության։
Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 12։30։ Խնդրում ենք մոտենալ անձնագրով», հորդորում է ՀՀ ԱՆ պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը՝ հայտնելով կենտրոնի հեռախոսահամարը՝ 010-28-38-23, և հասցեն՝ Երևան, Ներսիսյան 7։
Դոնորների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կենտրոնի կայքում։