Քաղաքական

16.11.2021 19:15


Պուտինը Ռայիսիին ասել է, որ ՌԴ-ն ձգտում է տարածաշրջանում գործարկել «3+3» խորհրդատվական մեխանիզմը և հույս ունի, որ Իրանը նույնպես կաջակցի այդ ձևաչափին

Պուտինը Ռայիսիին ասել է, որ ՌԴ-ն ձգտում է տարածաշրջանում գործարկել «3+3» խորհրդատվական մեխանիզմը և հույս ունի, որ Իրանը նույնպես կաջակցի այդ ձևաչափին

Նոյեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնության և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էբրահիմ Ռայիսին ունեցել են հեռախոսազրույց, որի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև «3+3» խորհրդատվական մեխանիզմի գործարկումը:

Ինչպես հաղորդում է tasnimnews.com-ը, Պուտինը մտահոգություն է հայտնել ղարաբաղյան տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Նա ասել է, որ Ռուսաստանը ձգտում է գործարկել «3+3» խորհրդատվական մեխանիզմը՝ տարածաշրջանում վստահություն ձևավորելու և համագործակցությունը խթանելու համար, և հույս է հայտնել, որ Իրանը նույնպես կաջակցի այդ ձևաչափին։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, հեռախոսազրույցի ժամանակ իրանական կողմը ողջունել է ռուսաստանյան նախաձեռնությունը Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին:

«Ոչ մի աշխարհաքաղաքական փոփոխություն կամ տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություն ընդունելի չէ»,-ասել է Ռայիսին՝ ընդգծելով տարածաշրջանային հարցերով երկու երկրի համագործակցության անհրաժեշտությունը:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նախագահներն անդրադարձել են տարածաշրջանում հրադադարի պահպանման և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված ՌԴ ջանքերին:

Այս խորագրի վերջին նյութերը