«Եթե այսպես շարունակվի, Ադրբեջանը լուռ և խաղաղ կերպով «կքերի» իր համար Նախիջևանի միջանցքը». Խրամչիխին
«168 Ժամ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակն ու շրջանառվող կարծիքները, թե Ադրբեջանի գործողություններն ընթանում են Ռուսաստանի «համաձայնությամբ», Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինն ասաց․ «Դա արդեն վաղուց ծեծված է, հասկանալի է, որ այդպես պետք է ասվի: Իսկ ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ հայկական զորքը, զինվորները չեն դիմադրում: Բացարձակ անհասկանալի է, թե ինչն է նրանց խանգարում դա թույլ չտալ»:
Խրամչիխինը նշեց, որ իր համար բարդ է դատել, ասել, թե ինչու չեն կրակում կամ ինչու կրակելու հրաման չի տրվում: «Բայց, ի վերջո, եթե Ձեր իշխանությունները հանձնել են Ղարաբաղը, ապա ինչո՞ւ նրանք բավարարվեն միայն Ղարաբաղով և չտան, ասենք, Նախիջևանի միջանցքը: Եթե արդեն ընտրվել է նման կապիտուլիստական քաղաքականություն և, ի դեպ, նաև ԶՈՒ-ի հետ է, մեղմ ասած, ամեն բան ոչ այնքան լավ, ի՞նչ պատճառ կա զարմանալու: Գլխավորը, իհարկե, Մոսկվայում մեղավորներ գտնելն է»,-նշեց նա:
Ալեքսանդր Խրամչիխինը տեղի ունեցողի շուրջ որևէ սցենար չի բացառում, այդ թվում՝ այն, որ սա կարող է համաձայնեցված լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի չստորագրվի, այլ Ադրբեջանը գա և կանգնի այդ կետերում: «Որևէ բան չեմ բացառում, որովհետև եթե կապիտուլիստական քաղաքականություն է վարվում, ապա այն վարվում է, ինչպես արդեն ասացի: Ոչինչ պետք չէ բացառել, ինչո՞ւ՝ ոչ»,-ասաց Խրամչիխինը:
Նա նշեց, որ այդ կապիտուլիստական քաղաքականությունը ՀՀ իշխանությունները վարում են շուրջ մեկ տարի: «Իսկ այն, թե ո՞վ է պատասխանատու ՀՀ ԶՈՒ դեգրադացիայի համար, բարդ է ասելը, երևի թե բոլորը, բայց կապիտուլյացիայի քաղաքական մասը մենք տեսնում ենք նախորդ տարվա սեպտեմբեր ամսից»,-ասաց ռազմական վերլուծաբանը:
Խոսելով տվյալ հարցերում Մոսկվայի դիրքորոշման մասին՝ Խրամչիխինն ասաց, որ իր համար բարդ է ասել, թե ինչ են մտածում Կրեմլում:
«Բայց միանշանակ կերպով կարող եմ նշել՝ Ռուսաստանը չի ցանկանում ներքաշվել ռազմական հակամարտության մեջ, առավել ևս՝ տեսնելով, որ Հայաստանը չի դիմադրում: Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը լինի ավելին, անի ավելին, քան Հայաստանն է անում, թեև դա նրանից պահանջում են, բայց ամեն դեպքում տարօրինակ է, թե ինչո՞ւ դա այդպես պետք է լինի»,-նկատեց վերլուծաբանը:
Նման իրավիճակում անդրադառնալով ՀԱՊԿ գործառույթներին և պարտավորություններին՝ ռուս ռազմագետն ասաց. «Ի՞նչ ասել է՝ անվտանգության երաշխավոր, Հայաստանն ու Ռուսաստանը մեկ միության անդամ են, որում դե ֆակտո ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ Ռուսաստանը բոլորին պարտք է, իսկ ՌԴ-ին ոչ ոք ոչինչ պարտք չէ և ոչ ոք կատեգորիկ կերպով ոչ ոքի չի պատրաստվում պաշտպանել, որովհետև դա որևէ մեկին պետք չէ: Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ը գոյություն ունի առավելապես թղթի վրա, ի դեպ, դրանով ՀԱՊԿ-ն էականորեն նման է ՆԱՏՕ-ին, ոորովհետև ՆԱՏՕ-ում նմանօրինակ վիճակ է: Մոսկվան ցանկանում էր սեփական ՆԱՏՕ-ն ունենալ, և իսկապես նրա մոտ դա ստացվեց: Թե ո՞վ է այս կառույցում մյուսին երաշխավոր՝ ես չգիտեմ: Խեղդվողի փրկությունը խեղդվողի խնդիրն է: Եթե Դուք դիմադրում եք, ակնհայտ է՝ Ռուսաստանն ինչ-որ բան կանի, բայց եթե չեք դիմադրում, ապա ինչո՞ւ պետք է ավելին անի: Օրինակով ասեմ՝ շատ մեծ է հավանականությունը, որ Չինաստանը կներխուժի Թայվան, ԱՄՆ-ը Թայվանի անվտանգության երաշխավորն է, բայց ես երաշխավորում եմ, եթե Թայվանը շուտ հանձնվի, ապա ամերիկացիները ոչինչ չեն անելու, եթե դիմադրի, ապա նրանք ստիպված կլինեն մտածել: Նույնն այստեղ է՝ ձեր մոտ»,-ասաց Խրամչիխինը:
Նա գտնում է՝ եթե այսպես շարունակվի, Ադրբեջանը լուռ և խաղաղ կերպով «կքերի» իր համար միջանցքը՝ զուգահեռաբար լուծելով սահմանազատման-սահմանագծման, ինչպես նաև իր համար ապաշրջափակման հարցում կարևոր խնդիրները: