Քաղաքական

16.11.2021 17:13


Իշխանական պատգամավորների կողմից շատ արագ ՀԱՊԿ-ին դիմելու, ՌԴ-ին ակնարկներ անելու հայտարարություններն այլ նպատակների մասին ակնարկներ են. Գեղամ Մանուկյան

Իշխանական պատգամավորների կողմից շատ արագ ՀԱՊԿ-ին դիմելու, ՌԴ-ին ակնարկներ անելու հայտարարություններն այլ նպատակների մասին ակնարկներ են. Գեղամ Մանուկյան

Մայիսի 12-ին, երբ առաջին գործողությունները եղան Սև լճի տարածքում և իշխանությունները փորձում էին մոլորեցնել հասարակությանը, այդ ժամանակ շատ հստակ էր` թշնամին հստակ ընտրել էր մի հատված, որով հնարավոր էր կտրել ամբողջ Սյունիքը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Այս ամենին իշխանությունների կրավորական կեցվածքը, երբեք գործողություններ չիրականացնելը, ինժեներական աշխատանքները թերի կատարելը հանգեցնում է թշնամու շատ ավելի հարձակողական պահվածքին»,-ասաց նա։

Գեղամ Մանուկյանը արձանագրեց` այսօր ՀՀ-ում չկա իշխանություն։

«Չկա իշխանություն, որը կենտրոնաձիգ կերպով կկարողանա արձագանքել ամենին, թեկուզ հենց տեղեկատվական դաշտում։ Փաշինյանի ընտանեկան թերթը դարձել է թիվ մեկ լրատվական աղբյուրը, որին հղում է անում անգամ ՀՀ հանրային հեռուստաընկերությունը։ Այս իշխանությունները տևական ժամանակ փլուզել են ամբողջ պետական համակարգը։ Մեկ տարուց ավել է ՊՆ-ն չունի մամուլի քարտուղար, սա խոսուն փաստ է` ինչպես է իշխանությունը պատրաստվում արտակարգ իրավիճակներին»,-նշեց նա։

Մանուկյանը հիշեցրեց, որ նախկին ՊՆ նախարարը տեղական ժամանակ մերժում էր ընդդիմադիր պատգամավորների՝ առաջնագիծ գնալու և տեղում իրավիճակին ծանոթանալու դիմումները։ Խոսելով ՀԱՊԿ-ին դիմելու ԱԽ-ի և իշխանական պատգամավորների հայտարարությունների մասին՝ Մանուկյանը նշեց. «Իշխանական պատգամավորների կողմից շատ արագ ՀԱՊԿ-ին դիմելու, ՌԴ-ին ակնարկներ անելու հայտարարություններն այլ նպատակների մասին ակնարկներ են, իսկ Հ1-ի տաղավարից բանավոր կերպով Արմեն Գրիգորյանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելը դեռ պաշտոնական չէ»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը