Աշխարհ

16.11.2021 17:10


Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է վիրավորների մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է վիրավորների մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Անար Էյվազովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է հայ-ադրբեջանական սահմանին բախումների ընթացքում ադրբեջանական կողմի վիրավորների մասին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Էյվազովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվել է երկու ադրբեջանցի զինծառայող։

ՀՀ ՊՆ-ն իր հերթին հայտնել է, որ հայկական ԶՈՒ ստորաբաժանումները համարժեք գործողություններով հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։

Այս խորագրի վերջին նյութերը