Աշխարհ

16.11.2021 16:49


«Ոչ մի աշխարհաքաղաքական փոփոխություն կամ տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություն ընդունելի չէ». Ռայիսին Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին

«Ոչ մի աշխարհաքաղաքական փոփոխություն կամ տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություն ընդունելի չէ». Ռայիսին Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին

Իրանական կողմը ողջունում է ռուսաստանյան նախաձեռնությունը Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման ուղղությամբ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

«Իրանի նախագահը ողջունել է Ռուսաստանի նախաձեռնությունն՝ ուղղված Կովկասում հանգստության և կայունության հաստատմանը: Ոչ մի աշխարհաքաղաքական փոփոխություն կամ տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություն ընդունելի չէ»,-ասել է Ռայիսին՝ ընդգծելով տարածաշրջանային հարցերով երկու երկրի համագործակցության անհրաժեշտությունը:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նախագահներն անդրադարձել են տարածաշրջանում հրադադարի պահպանման և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված ՌԴ ջանքերին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը