Լրահոս

16.11.2021 16:23


Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ փորձելով իր լայնածավալ սադրանքի համար մեղադրել հայկական կողմին. ՀՀ ՊՆ

Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ փորձելով իր լայնածավալ սադրանքի համար մեղադրել հայկական կողմին. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի զինված ուժերը, նոյեմբերի 16-ին նախաձեռնած հարձակումն ուղեկցում են լայնածավալ ապատեղեկատվական արշավով։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր, կեսօրին, մինչև բուն հարձակումն սկսելը, տարածել էր հաղորդագրություն, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նոյեմբերի 15-ին և 16-ին հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի ուղղություններով գնդակոծել են ադրբեջանական դիրքերը։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նաև պնդում է, թե ՀՀ զինված ուժերը գործողություններ են իրականացնում Տավուշի ուղղությամբ։ Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,-գրված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փորձում է իր լայնածավալ սադրանքի համար մեղադրել հայկական կողմին: Այդուհանդերձ, առավել քան ակնհայտ է, որ հենց Ադրբեջանն է նախահարձակ եղել՝ գրոհելով հայկական դիրքերը՝ հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը