Լրահոս

16.11.2021 16:13


Պայթյուն Գյումրիում. 18-ամյա պատանին կրծքավանդակի ծանր վնասվածք է ստացել

Պայթյուն Գյումրիում. 18-ամյա պատանին կրծքավանդակի ծանր վնասվածք է ստացել

Գյումրիում տեղակայված ՀՀ ռազմաօդային ուժերի հատուկ մասնագիտացված բազայի պարսպի դրսի հատվածում նոյեմբերի 16-ին, ժամը 14:00-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Գյումրիի շտապօգնության կայանն ահազանգը ստանալուն պես մեկնել է դեպքի վայր և տեղում հայտնաբերել 2003 թվականին ծնված Տ. ՈՒ.-ին կրծքավանդակի ծանր վնասվածքով:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը:

Տուժածը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը