Լրահոս

16.11.2021 15:58


Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ. հայկական կողմը հայտնում է 4 վիրավորի մասին

Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ. հայկական կողմը հայտնում է 4 վիրավորի մասին

Իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում ժամը 15։00-ի դրությամբ էական փոփոխություններ չի կրել։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին»,-նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը