Թուրքական «բաղձալի ժամին» սպասելով կամ ի՞նչ է կատարվում
Նա երբե'ք չի կրակի թուրքի վրա, կրկնում եմ՝ երբե՛ք, քանի որ իր ողջ կոնցեպտին, այն է՝ թուրքի հետ Մեծ քիրվայություն անելու և ռուսներին տարածաշրջանից քշելու ահեղ մոլուցքին դեմ է դա։
Նա երբե՛ք չի կրակի թուրքի վրա: Նրա ողջ երազանքը կփշրվի, Արցախի դավադիր հանձնումն անիմաստ կդառնա, եթե նա կրակի թուրքի վրա, և նա չի կրակելու՝ ինչ գին էլ արժենա դա։
Հիշեք՝ նա առանց աչքը թարթելու Շուշի է հանձնել, հայոց միջնաբերդ Քարվաճառ է հանձնել, Արաքսի հովիտ է հանձնել, հասկանո՞ւմ եք, նա դրանք արել է հանուն Մեծ քիրվայության, և ամեն ինչ ջուրը կլցվի, եթե այժմ կրակի:
Այստեղ նա կա՛մ անգրագետ է, կա՛մ հայրենավաճառի վերածված գավառական մանր անհայրենիք, կա՛մ Արցախի դիմաց խոշոր կաշառքներ վերցրած՝ հայրենիքի Մեծ դավաճան: Այստեղ կարող է և լինել՝ երեքը միասին վերցրած: Բայց արդեն դա չի էականը: Փաստն այն է, որ նրան, իր ողորմելի կոնցեպտով հանդերձ, արդեն գերեվարել են թուրքերը:
Նա իր անգրագիտությամբ և գավառական մանր «օբիժնիկի» հոգեբանությամբ ողջ կյանքում մտածել է, թե կա մի սահման, մի աստիճան, մի տեղ, որտեղ ավարտվում են թուրքական պահանջները, և այդտեղից էլ հենց կարելի է բացել Մեծ քիրվայության դարաշրջանը:
Թուրքական նենգ դիվանագիտությունը, լավագույնս ըմբռնելով դիմացինի այս կոնցեպտի ողջ մերկությունը, հմտորեն ակցանավորել է նրան. թուրքերը նույն ուժգնությամբ շարունակում են ոչնչացնել հայոց գոյութենաբանական ողջ ներուժը՝ երբե՛ք չհայտարարելով, թե, ի վերջո, որտե՞ղ կավարտվեն իրենց պահանջները:
Ահա այս պայմաններում նա, ինչ-որ տեղ արդեն այրելով հետդարձի կամուրջները (բայց արդյո՞ք նա ցանկանում է հետ դառնալ), շարունակում է համառորեն հավատալ իր այն կոնցեպտի ճշմարտացիությանը, որն ուղեկցել է իրեն ողջ կյանքում, այն է՝ թուրքական ագրեսիան ծնվել է հայկական մեղսագործուություններից, և բավական է միայն փոխհատուցել նրանց, հետ տալ ամեն ինչ, որ բացվի Մեծ քիրվայության և «Սերգոյի» երջանիկ կյանքի դարաշրջանը:
Իսկ այս ամենին զուգահեռ, ռուսական կայսերական շահը պահանջում է սեփական հրթիռները տեղադրել ամենուր, և նրա՝ չկրակելու, թուրքերի հետ Մեծ քիրվայության մոլուցքը՝ մի կողմից, ադրբեջանական զավթողական ու հայաջինջ գործողությունները՝ մյուս կողմից, լավագույն նախապայմաններն են ստեղծում դրա համար։
Ռուսներն այս պարագայում առաջնորդվում են հայտնի կարգախոսով՝ նա, ով խանգարում է մեզ, նա էլ կօգնի մեզ...
Արդյունքում՝ թուրքերը երբե՛ք չեն հայտարարելու իրենց պահանջների ավարտման ժամը, իսկ նա իր կյանքի մնացյալ ողջ հատվածում բաղձանքով սպասելու է դրան, այդ ժամին, որի համար զոհաբերեց վերջին 30-ամյակի բոլոր ձեռքբերումներն ու նվաճումները:
Նա այժմ էլ, սպասելով այդ թուրքական «բաղձալի ժամին», կործանում է արդեն Մայր պետականությունը և հայոց ապագայակերտ հույսերը...

Վահե Սարգսյան
Աղբյուրը՝ yerkir.am