Աշխարհ

16.11.2021 20:45


«Արևի կորսված տաճար». հնագետները ավելի քան 4500-ամյա տաճարի հետքեր են հայտնաբերել Եգիպտոսում (լուսանկար)

«Արևի կորսված տաճար». հնագետները ավելի քան 4500-ամյա տաճարի հետքեր են հայտնաբերել Եգիպտոսում (լուսանկար)

Հնագետները Եգիպտոսում ավերակներ են հայտնաբերել, որոնք, ըստ մասնագետների, պատկանում են «արևի կորսված տաճարին» և թվագրվում են մ.թ.ա. 25-րդ դարի կեսերին:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, գիտնականների թիմը եգիպտական Ռա արևի աստծուն նվիրված Աբու Ղուրաբ տաճարի տակ մեկ այլ տաճարի մնացորդներ է հայտնաբերել: Հայտնագործությունն արվել է մայրաքաղաք Կահիրեից 12 կմ հեռավորությամբ: Այս մասին հայտնել է գիտարշավի համաղեկավար Մասիմիլիանո Նուցոլոն, որը Վարշավայի Գիտությունների ակադեմիայի եգիպտաբանության գծով մասնագետ է:

1898 թվականին հնագետները պեղումներ իրականացնելով այդ շրջանում հայտնաբերել էին Նյուսերա փարավոնին նվիրված արևի տաճարը: Եգիպտոսի հինգերորդ դինաստիայի վեցերորդ փարավոնն իշխել է մ.թ.ա. 2400-2370 թվականներին:

Վերջերս պեղումներ իրականացնելիս արած հայտնագործությունը հուշում է, որ այդ տաճարը ժամանակին կառուցվել է մեկ այլ արևի տաճարի մնացորդների վրա:

Գիտնականները հույս ունեն հետագա ուսումնասիրությունների միջոցով պարզել, թե որ թագավորի օրոք է տաճարը կառուցվել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը