Աշխարհ

16.11.2021 19:01


Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 5204-ով

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 5204-ով

Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 5204-ով: Մահացել Է 83 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 791 հազար 115 դեպք: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել Է 4785 մարդ, իսկ համավարակի սկզբից ի վեր հիվանդությունը հաղթահարել Է 727 հազար 184 քաղաքացի, մահացել Է 11 հազար 140-ը: Մեկ օրում արվել Է 52 հազար 834 թեստ, այդ թվում 37 հազար 227-ը՝ հակագենի եւ 15 հազար 607-ը՝ ՊՇՌ-թեստ: Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում Է 9,85 տոկոս, վերջին 14 օրում՝ 9,85 տոկոս, վերջին յոթ օրում՝ 9,25 տոկոս:

Պատվաստումներ Է ստացել 2 միլիոն 57 հազար 216 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 8 հազար 224 հոգի: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 70 քաղաքացի, ստացիոնարներում՝ 6718, քովիդ-հյուրանոցներում՝ 1156 մարդ: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:

Այս խորագրի վերջին նյութերը