Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության և «Հայաստանի Կոմունիստական կուսակցության» իրազեկումը՝ մայիսի 1-ին հանրահավաք անցկացնելու մասին, սակայն արգելել է երթ անցկացնել։
ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում՝ մայիսի 1-ին զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին, որը, ըստ իրազեկման, տեղի է ունենալու ժամը 15.00-ին, Մատենադարանին հարող տարածքում։ Իրազեկման համաձայն, երթը պետք է տեղի ունենար Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց–Հանրապետության հրապարակ–Նալբանդյան փողոց–Տերյան փողոց–Հյուսիսային պողոտա երքուղով, սակայն այն արգելվել է։
Իսկ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն իրազեկում է ներկայացրել զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին, որը մեկնարկում է մայիսի 1-ին, ժամը 11։00-ին երթով՝ Սարյանի արձան-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Վազգեն Սարգսյան փողոց-Շահումյանի հրապարակ երթուղով և ժամը 14։00-ին ավարտվում է հանրահավաքով Շահումյանի հրապարակում։
Մայիսի 1–ին՝ երկու երթ