Քաղաքական

15.11.2021 23:20


ՌԴ-ն կշարունակի քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու և եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացնելու համար. Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ն

ՌԴ-ն կշարունակի քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու և եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացնելու համար. Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ն

Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրադրությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։

Ռուսաստանը, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, կշարունակի քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու և Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացնելու համար։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը