Լրահոս

15.11.2021 23:00


Բաքվում Հայաստանի տարածքի օկուպացված հատվածներն «Ադրբեջանի ինքնիշխան տարածք» են հռչակել

Բաքվում Հայաստանի տարածքի օկուպացված հատվածներն «Ադրբեջանի ինքնիշխան տարածք» են հռչակել

Բաքվում Հայաստանի տարածքի օկուպացված հատվածներն «Ադրբեջանի ինքնիշխան տարածք» են հռչակել։

Ինչպես հետեւում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւայի կողմից ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան արված հայտարարությույնից, «ադրբեջանցի զինծառայողներն իրենց ծառայողական պարտականություններն իրականացնում են Ադրբեջանի ինքնիշխան տարածքում»: Ադրբեջանական զինուժի լկտի ոտնձգություններին դիմակայելու հայկական կողմի բոլոր փորձերը հայտարարության մեջ որպես «սադրանք» են որակվում։

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ «ադրբեջանցի զինծառայողներն իրենց ծառայողական պարտականություններն իրականացնում են Ադրբեջանի ինքնիշխան տարածքում», եւ ամեն դեպքում հիշեցրել է, որ ներկայիս լարվածության հիմնական պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Նկարագրված իրավիճակը շատ է հիշեցնում մեծն Կռիլովի առակը` «դու ես մեղավոր, որ ես ուզում եմ ուտել»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը