Քաղաքական

15.11.2021 22:17


Ռուսաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները կարևորել են «3+3» ձևաչափի գործարկումը

Ռուսաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները կարևորել են «3+3» ձևաչափի գործարկումը

Ստամբուլում նոյեմբերի 15-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի խորհրդակցությունները և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեդաթ Օնալի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը:

Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ռուս-թուրքական փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևորվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը: Ընդգծվել է Հարավային Կովկասի համար «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի գործարկման արդիականությունը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Ռուսաստան, Թուրքիա, Իրան):

Այս խորագրի վերջին նյութերը