Լրահոս

15.11.2021 16:28


Խանջյան գյուղի սկզբնամասում Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր

Խանջյան գյուղի սկզբնամասում Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Խանջյան գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, մեկ հոգի էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորն ու մահացածը ազգականներ են:Նրանցից մեկն էլ անչափահաս է:

Այս խորագրի վերջին նյութերը