Ներքին Հանդի բնակիչները հացի խնդիր ունեն, դպրոցի տնօրենն ու ուսուցիչները Կապանից դասի չեն կարողացել հասնել
Ճակատեն-Կապան գլխավոր ճանապարհը փակ է, կրկին ադրբեջանական անցակետ է տեղադրվել։ Համայնքի գյուղերի բնակիչները ստիպված են շրջանցել այդ հատվածը Մեղրիով։ Այսօր արդեն գյուղի որոշ բնակիչներ բարձրաձայնել են հացի խնդրի մասին, դեռևս լուծված չէ նաև բուժօգնության, անվտանգ տեղաշարժի հարցը։
Ներքին Հանդ գյուղը դեպի Կապան գնացող ճանապարհի վրա Ճակատենից հետո առաջինն է: Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը«Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ դեպի իրենց գյուղեր ու Կապան հասնելու համար ստիպված են լինելու շրջանցել Մեղրիով:
«Այսօր ոչ մեկ չի փորձել Կապան մեկնել, որովհետև գիտակցում են, որ ճանապարհը փակ է, բայց հետագայում՝ Կապան մեկնելու համար պետք է անցնեն Մեղրիով։ 150 կմ պետք է շրջանցեն, հասնեն Կապան։ Դա էլ ոչ բոլորին է հասանելի լինելու»։
Ներքին Հանդի վարչական ղեկավարը տեղեկացրեց, որ կան նաև այլընտրանքային ճանապարհներ։ Դրանցից մեկը գործել է 90-ականներին, որից հետո չի օգտագործվել ու այսօրվա դրությամբ անանցանելի է։ Երկու օր է, ինչ որոշում կա նոր, այլընտրանքային ճանապարհը կառուցելու համար, սակայն ճանապարհները դեռ չեն գործում։
«Եթե մաքրեն, մի բան անեն, երևի թե 90-ականների ճանապարհը կարճ ժամանակում կարող են նորոգել ու աշխատեցնել։ Մի ճանապարհ էլ ունենք՝ սարով անցնող, մտնում ես Քաջարան, բայց դա չի գործում, արդեն ձյուն է։ Քանի տարի է արդեն չի աշխատում, փակ է։ Ճակատենից Գեղանուշ մտնող ճանապարհը, որ 90-ականներից է մնացել, երբեմն օգտագործվում է։ Ճանապարհի լուրջ խնդիր ունենք»,-ասաց նա:
Ինչպես Բարձրավան, Որոտան և Շուռնուխ գյուղերում, այսօր արդեն Ներքին Հանդում բնակիչները հացի խնդիր ունեն։ Փորձում են կազմակերպել ու հարևան գյուղից բնակիչներին հացը հասնել։
«Այս պահին բնակիչներից երևի 4-5 հոգի զանգել են, հացի խնդիր ունեն։ Փորձում են հարցը լուծել։ Զանգահարեցի՝ հարևան գյուղում հացի փուռ կա, պայմանավորվել եմ՝ կցուցակագրեմ ում, ինչքան պետքա, կգնամ հացի հարցը կլուծեմ»։
Գյուղում նաև չգիտեն, թե շտապ բուժօգնությունը ինչպես է կարգավորվելու, եթե ճանապարհը 10-ը անգամ երկարել է։
«Առողջապահոության նախարարությունը պետք է հարց լուծի, շտապօգնությանը հրահանգ տան, որ եթե կանչ լինի, Մեղրիով հասնեն, որը այս պահին միակ ճանապարհն է, որ հնարավոր է գնալ, գալ»։
Ոսումնական հաստատություններում էլ, թեև դասապրոցեսը չի կանգնել, սակայն մարզկենտրոնից երեք ուսուցիչ,նաեւ՝ տնօրենը, այսօր դպրոց չեն հասել՝ հիմնական ճանապարհի փակ լինելու պատճառով։
Ներքին Հանդի բնակիչները հացի խնդիր ունեն, դպրոցի տնօրենն ու ուսուցիչները Կապանից դասի չեն կարողացել հասնել
Ճակատեն-Կապան գլխավոր ճանապարհը փակ է, կրկին ադրբեջանական անցակետ է տեղադրվել։ Համայնքի գյուղերի բնակիչները ստիպված են շրջանցել այդ հատվածը Մեղրիով։ Այսօր արդեն գյուղի որոշ բնակիչներ բարձրաձայնել են հացի խնդրի մասին, դեռևս լուծված չէ նաև բուժօգնության, անվտանգ տեղաշարժի հարցը։
Ներքին Հանդ գյուղը դեպի Կապան գնացող ճանապարհի վրա Ճակատենից հետո առաջինն է: Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ դեպի իրենց գյուղեր ու Կապան հասնելու համար ստիպված են լինելու շրջանցել Մեղրիով:
«Այսօր ոչ մեկ չի փորձել Կապան մեկնել, որովհետև գիտակցում են, որ ճանապարհը փակ է, բայց հետագայում՝ Կապան մեկնելու համար պետք է անցնեն Մեղրիով։ 150 կմ պետք է շրջանցեն, հասնեն Կապան։ Դա էլ ոչ բոլորին է հասանելի լինելու»։
Ներքին Հանդի վարչական ղեկավարը տեղեկացրեց, որ կան նաև այլընտրանքային ճանապարհներ։ Դրանցից մեկը գործել է 90-ականներին, որից հետո չի օգտագործվել ու այսօրվա դրությամբ անանցանելի է։ Երկու օր է, ինչ որոշում կա նոր, այլընտրանքային ճանապարհը կառուցելու համար, սակայն ճանապարհները դեռ չեն գործում։
«Եթե մաքրեն, մի բան անեն, երևի թե 90-ականների ճանապարհը կարճ ժամանակում կարող են նորոգել ու աշխատեցնել։ Մի ճանապարհ էլ ունենք՝ սարով անցնող, մտնում ես Քաջարան, բայց դա չի գործում, արդեն ձյուն է։ Քանի տարի է արդեն չի աշխատում, փակ է։ Ճակատենից Գեղանուշ մտնող ճանապարհը, որ 90-ականներից է մնացել, երբեմն օգտագործվում է։ Ճանապարհի լուրջ խնդիր ունենք»,-ասաց նա:
Ինչպես Բարձրավան, Որոտան և Շուռնուխ գյուղերում, այսօր արդեն Ներքին Հանդում բնակիչները հացի խնդիր ունեն։ Փորձում են կազմակերպել ու հարևան գյուղից բնակիչներին հացը հասնել։
«Այս պահին բնակիչներից երևի 4-5 հոգի զանգել են, հացի խնդիր ունեն։ Փորձում են հարցը լուծել։ Զանգահարեցի՝ հարևան գյուղում հացի փուռ կա, պայմանավորվել եմ՝ կցուցակագրեմ ում, ինչքան պետքա, կգնամ հացի հարցը կլուծեմ»։
Գյուղում նաև չգիտեն, թե շտապ բուժօգնությունը ինչպես է կարգավորվելու, եթե ճանապարհը 10-ը անգամ երկարել է։
«Առողջապահոության նախարարությունը պետք է հարց լուծի, շտապօգնությանը հրահանգ տան, որ եթե կանչ լինի, Մեղրիով հասնեն, որը այս պահին միակ ճանապարհն է, որ հնարավոր է գնալ, գալ»։
Ոսումնական հաստատություններում էլ, թեև դասապրոցեսը չի կանգնել, սակայն մարզկենտրոնից երեք ուսուցիչ,նաեւ՝ տնօրենը, այսօր դպրոց չեն հասել՝ հիմնական ճանապարհի փակ լինելու պատճառով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։