Քանաքեռի սեփական տներից մեկում հայտնաբերվել է 54-ամյա տղամարդու դի
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան 3/3 հասցեում տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 54-ամյա Տիգրան Կ.-ն էր:
Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի պետ Վ. Մամիկոնյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ:
Հարուցվել է քրեական գործ:
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները և աշխատում են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են մահացածի հետ գտնվող ենթադրյալ անձանց ինքնությունը: