Աշխարհ

15.11.2021 18:40


Ռոնալդուի վատագույն վիճակագրությունը Պորտուգալիայի հավաքականի կազմում

Ռոնալդուի վատագույն վիճակագրությունը Պորտուգալիայի հավաքականի կազմում

Աշխարհի առաջնության որակավորման փուլի վերջին տուրում Պորտուգալիայի հավաքականը 1-2 հաշվով պարտվեց Սերբիային և եզրափակիչ փուլի ուղեգրի համար պետք է պայքարի անցումային խաղերի շնորհիվ։

Պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն երեկվա խաղում ոչ մի հարված չի կարողացել կատարել մրցակցի դարպասին։ Ինչպես տեղեկացնում է Squawka-ն, նման վատ վիճակագրություն Ռոնալդուն ազգային թիմի կազմում երբեք չի գրանցել։

36-ամյա ֆուտբոլիստը Պորտուգալիայի հավաքականի կազմում մինչ օրս մասնակցել է 184 հանդիպման՝ դառնալով 115 գոլի հեղինակ։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը