Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին։ Նիկոլ Փաշինյանի թիմը կանխատեսելիորեն պարտվեց 71/29 հարաբերակցությամբ։ Կային բնակավայրեր, որտեղ Նիկոլը ստացավ զրո ձայն։ Զրոն Նիկոլի իրական թիվն է։
Ցավալին այն է, որ Նիկոլին դեռ ձայն տվողներ կան, այն էլ՝ Կապանում։ 5 հազարից ավելի քվեները լրջորեն պետք է մտահոգեն մտածելու կարողություն ունեցողներին։ Ճիշտ է, այդ քվեները հավաքվել են վարչական լծակների, բյուջետային հիմնարկների աշխատողների նկատմամբ իրականացրած տեռորի և նմանատիպ այլ գործիքների կիրառման արդյունքում։ Բայց եթե կա գոնե մեկ մարդ, ով իր կամքով գնացել է ընտրատեղամաս ու քվե տվել Նիկոլին, ուրեմն մենք խնդիր ունենք, թեև մյուս կողմից էլ միշտ պետք է իմանալ, որ գյուղ չկա, որ շուն չլինի ու այդ ամենն ընդունել որպես փաստ։
Կապանի ընտրության արդյունքները հերթական անգամ ցույց են տալիս, որ Սյունիքը մերժում է Նիկոլին։ Մերժում է նրա հանձնողական ու պարտվողական քաղաքականությունը։ Ինչպիսի թեկնածու էլ առաջադրեր ՔՊ–ն, միևնույն է պարտվելու էր։
Սյունիքն ամենասուրն է զգում «Խաղաղության դարաշրջանի» պատերազմական ու պարտվողական բնույթը, ու հենց դրա համար էլ մերժում է Նիկոլին։
Սյունիքն ընդվզում է ու մեսիջ տալիս ամբողջ Հայաստանին, որ պետք է դիմադրել ու թույլ չտալ նիկոլական զիջումներ։ Իսկ Նիկոլը ոչ միայն Սյունիքի ճանապարհներն է զիջում, այլ նաև Հայաստանը։ Նա ձեռքերը լվացել է և զբաղված է բացառապես սեփական անվտանգության խնդիրներով։ Նա վախից է իշխանությունը պահում։ Վերջերս էլ խոստովանեց այդ մասին։
Սյունիքը մերժեց Նիկոլին, որպեսզի փրկվելու շանս ստանա։ Նույնը պետք է ամբողջ Հայաստանով մեկ լինի։ Նիկոլը առյուծների բանակը վերածել է վախկոտ հանձնվողների բանակի։
Նիկոլին պետք է հեռացնել, որ Հայաստանը մաքրի ամոթի խարանն իր վրայից։
Նիկոլին պետք է հեռացնել, որ իրական խաղաղություն լինի, այլ ոչ թե սողացող ու նվաստացնող պատերազմ։
Նիկոլին պետք է հեռացնել, որ Հայաստանը նոր բանակցող ունենա։ Արժանապատիվ ու գրագետ բանակցող։ Ալիևի առաջ չկզած բանակցող։
Սյունիքը կրկին մերժեց Նիկոլին

Կորյուն Մանուկյան