Աշխարհ

15.11.2021 18:06


Ռուսաստանում հայտնաբերվել է Իվան Ահեղի ժամանակաշրջանի 2 000 արտեֆակտ

Ռուսաստանում հայտնաբերվել է Իվան Ահեղի ժամանակաշրջանի 2 000 արտեֆակտ

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հնագիտության ինստիտուտի մասնագետներին հաջողվել է հայտնաբերել Սուդբիշինի ճակատամարտի (1555 թվական) վայրը, որտեղ տեղի է ունեցել Իվան Ահեղի ժամանակաշրջանի ռուսական զորքի և ղրիմյան հորդայի միջև Սուդբիշի մերձակայքում ամենահայտնի ճակատարամերտից մեկը:

2021 թվականի ապրիլին առաջին գտածոները վեր են հանել Նովոդերևենկովսկի շրջանի Գոգոլ գետի հատակից օրլովսկի ակումբի դայվերները: ՌԳԱ Հնագիտության ինստիտուտի արշավախումբը պարզել է, որ սպառազինության և զինամթերքի առարկաները հանդիպում են նշանակալի մակերեսով հրապարակի վրա: Որոշ հատվածներում արդեն ներկա են գտնվել «սև հանքափորները»:

Նախորդ դաշտային շրջանի ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 2200 առարկա՝ սրերի, դանակների մասունքներ, մարտական և աշխատանքային կացիններ, նիզակներ, ձեռքի հրազենի մնացորդներ, փամփուշտներ, հագուստի, ինչպես նաև ձիերի հանդերձանքի մասունքներ:

Գտածոների թվագրումը հիմնված է սպառազինության բնորոշ առարկաների, XVI դարի վերջի և XVII դարի սկզբի խաչերի, ինչպես նաև Իվան Վասիլևիչի մետաղադրամների (որոնք հատված են նախքան 1547 թվականը) և թաթարների փողերի վրա:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը