Քաղաքական

14.11.2021 20:13


ՀՀ ՊՆ-ն հերքում է, որ սահմանային արևելյան ուղղությամբ հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել

ՀՀ ՊՆ-ն հերքում է, որ սահմանային արևելյան ուղղությամբ հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, որտեղ այսօր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, ժամը 19։00-ի դրությամբ հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։ Հայկական կողմից տուժածներ չկան։

ՀՀ ՊՆ-ից նաև հայտնում են, որ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել՝ չեն համապատասխանում իրականությանը։

Այս խորագրի վերջին նյութերը