Լրահոս

14.11.2021 11:11


46 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 882 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

46 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 882 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 882 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 328 963-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 40 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 46 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 8393-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1668 է, ընդհանուր առողջացածներինը՝ 293760, փաստացի բուժվողներինը՝ 26810: Մեկ օրում արվել է 9202 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 2 246 603 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը