Մեկնաբանություն

14.11.2021 11:02


Նիկոլը հանձնում է, որ փրկվի

Նիկոլը հանձնում է, որ փրկվի

Օրերս Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ իր քաղաքական մոտիվացիան վախն է։ Ավելի ճիշտ՝ վախի հաղթահարումը։

Հասկանո՞ւմ եք, թե ինչ էր սպասվում մեզ, եթե ընտրություններում պարտվեինք։ Արդեն Չաուշեսկուի գնդակահարություն էին բեմադրում Բաղրամյան փողոցում։ Սա Նիկոլի խոսքերի ոչ բառացի մեջբերումն է։

Եվ այսպես, Նիկոլը խոստովանում է, որ ինքն ամեն գնով պահել է իշխանությունը, քանզի վախեցել է, որ կպատժվի։

Նիկոլը ճիշտ է անում, որ վախենում է։ Ով լիներ չվախենար․ Արցախի պետականության կորուստ, հազարավոր զոհեր, 10 հազարից ավելի վիրավորներ, տասնյակ հազարավոր անտուն մարդիկ, Հայաստանի բզկտվող տարածք։

Նիկոլը հասկանում է, որ այս ամենի համար ինքը պետք է իրավաքաղաքական պատասխանատվության ենթարկվի։ Այդ պատասխանն իր ձևական «Ես եմ մեղավորն ու պատասխանատուն» նախադասության շրջանակներում չպետք է լինի։ Դա պետք է լինի շատ կոնկրետ պատասխան՝ օբյեկտիվ քննության շրջանակներում։ Քննություն, որը հնարավոր է իշխանափոխության դեպքում։ Հենց դրանից էլ վախենում է Նիկոլ Փաշինյանը։ Վախենում է դատվելուց։ Իսկ այն հայտարարությունը, թե բա եթե ժողովուրդը որոշի, ապա ես կկանգնեմ գնդակահարության պատի տակ, զուտ ձևական ու պոպուլիստական հայտարարություն է։ Նաև՝ հակապետական ու հակաիրավական, քանզի ՀՀ օրենսդրությամբ պատի տակ «գյուլլելու» գործընթաց նախատեսված չէ։

Նիկոլին կարող է դատել ՀՀ–ն։ Եթե ՀՀ–ն չլինի, Նիկոլը կարող է փրկվել, քանզի դատող սուբյեկտի վերացումը նրա կյանքի ու ազատության երաշխիքը կդառնա։ Չկա պետություն, չկա դատարան։

Նիկոլը գիտակցաբար կամ բնազդով գնում է պետության վերացման ճանապարհով։ Սյունիքը դիլիմ–դիլիմ հանձնելու նրա քայլերն այլ կերպ հնարավոր չէ բացատրել։ «Խաղաղության դարաշրջանի» լոզունգի ներքո թուրքը մտնում է մեր բնակավայրերը, իսկ Նիկոլը խոսում է ասֆալտից։ Նա հանձնում է, որ փրկվի։ ՀՀ քաղաքացիները համաձա՞յն են, որ Նիկոլը փրկվի։

Ի դեպ, Կապանում այսօր ընտրություն է։ Կապանցիները պետք է «ողջունեն» Նիկոլին՝ այդպիսով ցույց տալով, որ պետությունը չեն փոխում Նիկոլի վախերի հետ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը