Տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները գործում են ինչ-որ մեկի սցենարով. ռուսաստանցի փորձագետ
Շատ դժվար է կանխատեսել եւ հասկանալ Հայաստանի գործող ղեկավարության տրամաբանությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի փորձագետ, իրանագետ Կարինե Գեւորգյանը՝ մեկնաբանելով իրավիճակը Գորիս-Կապան մայրուղու վրա:
«Ստեղծվում է տպավորություն, որ նրանք գործում են ինչ-որ մեկի գրած սցենարով: Շատ բան կախված կլինի այն փաստաթղթերից եւ որոշումներին, որոնք կընդունի Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը կրկին ընտրվել է պարտված պատերազմից հետո»,-նշել է նա:
Եթե Հայաստանի իշխանությունները բացեն Սյունիքով անցնող միջանցքը, ապա, փորձագետի կանխատեսմամբ, Իրանը կսկսի գործել՝ համաձայնեցնելով ամեն ինչ նախ Ռուսաստանի հետ:
Կարինե Գեւորգյանը չի բացառել, որ այդ հարցը կարող է բարձրաձայնվել, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակ:
«Իրանի դիրքերը Հարավային Կովկասում եւ հյուսիսային սահմանների մերձակայքում թուլանում են, սակայն այն ունի շատ մեծ հնարավորություններ, որոնք կապված են Պարսից ծոցի, Հորմուզի նեղուցի, դեպի Հնդկական օվկիանոս ելքի եւ այլ հանգամանքների հետ: Թեհրանն ունի հաղթաթղթեր, որոնցով կարող է հաղթել միջազգային ասպարեզում: Ուստի հարցը, որ Անկարան ձգտում է հսկողության տակ առնել հաղորդակցման ուղիներն ԻԻՀ հյուսիսային սահմանների մոտ, Իրանը կարող է բարձրաձայնել ուրիշ բանակցությունների ժամանակ»,-ընդգծել է փորձագետը:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ին ադրբեջանական կողմը Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս-Կապան մայրուղու վրա մաքսակետեր է տեղադրել: Ավելի վաղ ադրբեջանցիների հարկադրանքով իրանյան տրանսպորտային միջոցները սկսել են երթեւեկել այլընտրանքային ճանապարհով: