ՄԱԿ-ը մտահոգված է Հայաստանում մարդու իրավունքների խախտումներով
ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն մտահոգություն է հայտնել Հայաստանում խաղաղ հավաքների անհիմն սահմանափակումների, խաղաղ ցույցերին ոստիկանության միջամտության և բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների կամայական ձերբակալությունների և կալանավորումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։
Զեկույցի հեղինակները կոչ են արել Հայաստանին նվազեցնել ոստիկանության աշխատակիցների ներկայությունը ցույցերի ժամանակ, հետաքննել անհամաչափ ուժի կիրառման, կամայական ձերբակալությունների և կալանավորման մասին բոլոր հաղորդումները։
Մարդու իրավունքների կոմիտեի անդամները կոչ են արել Հայաստանին ապահովել ՀՀ ներպետական օրենսդրության լիարժեք պահպանումը։ Դատարանների անկախության վերաբերյալ հանձնաժողովը մտահոգություն է հայտնել գործադիր և օրենսդիր մարմինների՝ դատարանների վրա ազդելու փորձերի առնչությամբ։
Փորձագետների մոտ հարցեր են առաջացել դատավորների և դատախազների նշանակման հետ կապված։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն Հայաստանին խորհուրդ է տվել ապահովել դատավորների և դատախազներ պաշտպանությունը ցանկացած ձևի ճնշումից և միջամտությունից։

Աղբյուրը՝ yerevan.today