Լրահոս

13.11.2021 14:51


Փաշինյանի թիկնապահներից մեկի բակում գիշերը նռնակի պայթյուն է որոտացել (տեսանյութ)

Փաշինյանի թիկնապահներից մեկի բակում գիշերը նռնակի պայթյուն է որոտացել (տեսանյութ)

168.am-ի տեղեկություններով՝ այս գիշեր՝ ժամը 2-ի սահմաններում, միջադեպ է գրանցվել Կոտայքի մարզի Կոտայք գյուղում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ անհայտ անձը նռնակ է նետել բնակիչներից մեկի տան ուղղությամբ: Տուժածներ չկան:

Մեզ ասացին՝ տանտերն ունի 2 տղա, որոնցից մեկն աշխատում է էլեկտրատեխնիկայի «Վեստա» խանութում, մյուսը Նիկոլ Փաշինյանի թիկնապահներից է:

Մենք նաև դիմեցինք ՀՀ Ոստիկանություն՝ ցանկանալով ճշտել միջադեպի մանրամասները:

«Նոյեմբերի 13-ին, ժամը 07:20-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, զանգահարել է քաղաքացի ու հայտնել, որ տան բակում գիշերը տեղի է ունեցել նռնակի պայթյուն, որի հետևանքով վնասվել են տան պատուհանները: Վնասի չափը և հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,-տեղեկացրին ոստիկանությունից:

Այս խորագրի վերջին նյութերը