Աշխարհ

13.11.2021 17:13


Բրիթնի Սփիրսը վերջնականապես ազատվել է իր նկատմամբ սահմանված 13-ամյա խնամակալությունից

Բրիթնի Սփիրսը վերջնականապես ազատվել է իր նկատմամբ սահմանված 13-ամյա խնամակալությունից

Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանի որոշմամբ՝ վերջնականապես ավարտվում է ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի խնամակալությունը, որը 13 տարի է տևել:

Ինչպես փոխանցում է CNN-ը, որոշումը կայացրել է դատավոր Բրենդա Փենին ուրբաթ կայացած լսումների ժամանակ: Երգչուհու փաստաբան Մեթյու Ռոզենգարթը դատարանում հայտնել է, որ «անվտանգ համակարգ» է ստեղծվել Սփիրսի ֆինանսների համար:

Դատավորի հրահանգով երգչուհու կարողությունը, որը գտնվում էր Սփիրսի կալվածքի ժամանակավոր խնամակալի տիրապետության տակ, փոխանցվելու է նրա հիմնադրամին:

Երգչուհին ներկա չի եղել դատալսումներին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը