Լրահոս

13.11.2021 13:59


Երևանում բախվել են Dodge-ն ու ՎԱԶ 2108-ը

Երևանում բախվել են Dodge-ն ու ՎԱԶ 2108-ը

Երեկ՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են 23-ամյա Նորիկ Շ-ի վարած ՎԱԶ 2108 մակնիշի և 45-ամյա Նառա Հ-ի վարած Dodge մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ «08»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդներին և ուղևորներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրենց լավ են զգում։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը