Լրահոս

13.11.2021 13:46


Արցախի քաղաքացուն ռուս խաղաղապահները շուտով կհանձնեն Արցախի իրավապահներին. Արցախի ՄԻՊ

Արցախի քաղաքացուն ռուս խաղաղապահները շուտով կհանձնեն Արցախի իրավապահներին. Արցախի ՄԻՊ

Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել ենք պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում։

Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել ենք պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։

Մարդու իավունքների պաշտպանի աշխատակազմն այցելելու է քաղաքացուն անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար։

Հավելյալ տեղեկություններ կտրամադրենք առաջիկայում»,-գրել է Ստեփանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը