Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. հետիոտնը հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի՝ Ոսկետափ գյուղի սկզբնամասում Արարատի մարզի բնակիչ՝ 50-ամյա Վլադիկ Երանյանը իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Ոսկետափ գյուղի բնակիչ՝ 66-ամյա Շողիկ Արշակյանին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Վարորդը փախուստի չի դիմել, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Եթե ոստիկանները օպերատիվ չգային, չէր բացառվում, որ մահացածի, ով վրաերթի հարևանությամբ է բնակվել, բարեկամները հաշվեհարդար տեսնեին վարորդի հետ և մեքենան ջարդուխուրդ անեին։ Մենակ խփեցին, հետևի ապակին կոտրեցին, բայց հենց հեռվում տեսան ոստիկանների՝ միգալկեքով ավտոմեքենաները, հեռացան»։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։