Աշխարհ

13.11.2021 18:50


Արքայազն Չարլզը պատմել է Ելիզավետա II-ի ինքնազգացողության մասին

Արքայազն Չարլզը պատմել է Ելիզավետա II-ի ինքնազգացողության մասին

Բրիտանական գահի ժառանգորդ 72-ամյա արքայազն Չարլզը պատմել է թագուհի Ելիզավետա II-ի առողջական վիճակի մասին: Այդ մասին հաղորդում է inews.co.uk հարթակը:

Լոնդոնի Բրիքսթոն շրջանում NatWest բանկի մասնաճյուղից դուրս գալու պահին արքայազն Չարլզին հարցրել են մոր ինքնազգացողության մասին:

«Ինչպե՞ս է ձեր մայրը»,-հարցրել է բազմության մեջ տղամարդը:

«Շնորհակալ եմ, նրա մոր ամեն ինչ կարգին է»,-պատասխանել է արքայազնը:

Պարբերականը նշում է, որ թագուհին չի մասնակցի Ընկած հերոսների հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը, որը պետք է կայանա շաբաթ՝ նոյեմբերի 13-ին, Ալբերտ հոլում: Սակայն, ինչպես պատմել են Բուքինհեմյան պալատում, Ելիզավետա թագուհին կմասնակցի կիրակնօրյա ծառայությանը Լոնդոնում՝ Քենոթաֆ ռազմական հուշահամալիրում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը