Instagram-ում ի հայտ են եկել էմոջիներով ստատուսներ
Instagram սոցցանցի մի շարք օգտատերերի մոտ ի հայտ է եկել ստատուս սահմանելու հնարավորություն, հաղորդում է Tjournal-ը, որի մի քանի խմբագիրներին հաջողվել է օգտվել այդ գործառույթով:
«Ստատուս» տողում կարելի է տեղադրել ցանկացած գրառում կամ էմոջի, և դա կտեսնեն փոխադարձ հետևորդները 24 ժամվա ընթացքում:Ստատուսը կարելի է ընտրել ներկայացված չորս տարբերակներից՝ «Ուրախանում եմ», «Զբաղված եմ», «Տոնում եմ» և «Աշխատում եմ»:
Եթե գործառույթն ի հայտ չգա, անհրաժեշտ է մուտք գործել անձնական հաղորդագրություններով ներդիր, կհայտնվի պատուհան, որտեղ կարելի է կարգավորել ստատուսը: Տեքստի համար կան սահմանափակումներ. այն պետք է կազմված լինի առավելագույնը 32 նշից:
Android օպերացիոն համակարգով որոշ օգտատերեր դժգոհել են ստատուսի ոչ ստույգ աշխատանքի պատճառով՝ նշելով, որ նրանց մոտ էմոջիի փոխարեն ցուցադրվում են պատահական նշաններ:
Մյուսները չեն կարողացել տեղադրել ստատուսը. նրանց մոտ պարզապես ի հայտ չի եկել այդ գործառույթը: Մնացածը հաստատել են, որ գործառույթն ակտիվացել է դիրեկտում առաջին անցումից հետո:
Instagram-ում ի հայտ են եկել էմոջիներով ստատուսներ
Instagram սոցցանցի մի շարք օգտատերերի մոտ ի հայտ է եկել ստատուս սահմանելու հնարավորություն, հաղորդում է Tjournal-ը, որի մի քանի խմբագիրներին հաջողվել է օգտվել այդ գործառույթով:
«Ստատուս» տողում կարելի է տեղադրել ցանկացած գրառում կամ էմոջի, և դա կտեսնեն փոխադարձ հետևորդները 24 ժամվա ընթացքում: Ստատուսը կարելի է ընտրել ներկայացված չորս տարբերակներից՝ «Ուրախանում եմ», «Զբաղված եմ», «Տոնում եմ» և «Աշխատում եմ»:
Եթե գործառույթն ի հայտ չգա, անհրաժեշտ է մուտք գործել անձնական հաղորդագրություններով ներդիր, կհայտնվի պատուհան, որտեղ կարելի է կարգավորել ստատուսը: Տեքստի համար կան սահմանափակումներ. այն պետք է կազմված լինի առավելագույնը 32 նշից:
Android օպերացիոն համակարգով որոշ օգտատերեր դժգոհել են ստատուսի ոչ ստույգ աշխատանքի պատճառով՝ նշելով, որ նրանց մոտ էմոջիի փոխարեն ցուցադրվում են պատահական նշաններ:
Մյուսները չեն կարողացել տեղադրել ստատուսը. նրանց մոտ պարզապես ի հայտ չի եկել այդ գործառույթը: Մնացածը հաստատել են, որ գործառույթն ակտիվացել է դիրեկտում առաջին անցումից հետո:
Աղբյուրը՝ news.am