Լրահոս

13.11.2021 09:15


Ոտներիդ կկարեմ, արա՛, գլուխդ կզխկեմ, ա՛յ տղա. ոստիկանները՝ քաղաքացիներին (տեսանյութ)

Ոտներիդ կկարեմ, արա՛, գլուխդ կզխկեմ, ա՛յ տղա. ոստիկանները՝ քաղաքացիներին (տեսանյութ)

Մարդու իրավունքների Հելսինկյան ասոցիացիայի ֆեյսբուքյան էջում տեսագրություն է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները կանգնեցնում մի ավտոմեքենա, դուրս հրավիրում վարորդին և ուղևորին, անհարգալից ու սպառնալից տոնով և բառապաշարով խոսում նրանց հետ:

Հրապարակման մեկնաբանություններում Ոստիկանության պաշտոնական էջը մեկնաբանություն է թողել՝ նշելով, որ հրապարակված տեսանյութն ուսումնասիրվում է: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ մեկնաբանություններում հայտնել է, որ դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման ու տեսանյութի կապակցությամբ հանձնարարվել է նյութեր նախապատրաստել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով:

Այս խորագրի վերջին նյութերը