Նոր ու ավելի աբսուրդային հանգամանքներ է պարզել Yerevan.Today-ը՝ առողջապահության նախարարի՝ աղմուկ հանած սանավիայի վոյաժներից:
Պարզվում է՝ նախարար Անահիտ Ավանեսյանն իր Չմասնագետ հալով պետության միջոցներից շուրջ 2 միլիոնանոց վոյաժները՝ դեպի Սյունիք ու Տավուշի մարզ, դոկումենտալ արխիվներում արձանագրել է զավեշտալի հիմնավորումներով․ ըստ պաշտոնական ձևակերպումների՝ երկու դեպքում էլ մարզային այցերն արվել են ուղղաթիռով, քանի որ երկու դեպքում էլ շտապ բժշկական օգնության կանչ է սպասարկել:
Այս աբսուրդային հիմնավորումը, ընդգծենք, նախարարության պաշտոնական մեկնաբանությունն է նաև գործընկերոջս հարցմանն ի պատասխան: Հիմա հաջորդ զավեշտը, իրականում առողջապահության չմասնագետ Անահիտ Ավանեսյանի հետ երբևէ բժիշկ չաշխատած փոխնախարար Լենա Նանուշյանն է այդ ուղղաթիռում գտնվել, նաև նախարարի մյուս տեղակալ Արտյոմ Սմբատյանը, ով նախկինում էլ, այսօր էլ ՊԵԿ պաշտոնյա է, միայն մի կարճ շրջան հաջողեց քայլ ձիով դառնալ Առողջապահության փոխնախարար: Ստացվում է՝ երեք չմասնագետներով կամ երեք չբժիկներով շտապ օգնության կանչ են սպասարկել սանավիայի ուղղաթիռով ՝ չունենալով բժշկելու կարողություն և մասնագիտացում:
Հիշեցնենք՝ երեկ իր աղմկահարույց շռայլ ուղևորություենների մասին հարցին նախարարն անիմաստ ինքնավստահությամբ արձագանքել էր․ «Այո՛, գործուղվել եմ Սյունիք և սանավիացիայի ուղղաթիռով գործուղման մեկնելս նպատակային եմ համարում, ավելին՝ եթե հետագայում էլ անհրաժեշտություն լինի մասնագիտական թիմի հետ ուղևորվել հեռավոր մարզ՝ շտապ, օգտագործվելու են այդ բոլոր միջոցները»: Եվ այս ճոռոմ ինքնավստահությամբ մտքերն արտահայտել է մի նախարար, ով հավանաբար չգիտի սանավիացիայի ուղղաթիռի օգտագործման համար հատուկ նպատակային նշանակության ուղևորության դեպքեր պետք է լինեն, որոնք համենայն դեպս իր այցերի համար ցուցված չեն:
Ընդգծենք, սանավիացիայի փոքրիկ ուղղաթիռը, այո, ներդրվել է բացառապես հրատապ և ծանր դեպքերի համար՝ մարզերից ինսուլտով կամ ծանր մարմնական վնասվածքներով տուժածներին արագ, րոպեների ընթացքում Երևան տեղափոխելու համար պետք է սպասարկում իրականացնի: Դրա սպասարկման դեպքերը սահմանված են հենց ԱՆ-ի որոշմամբ: «Ազատության» հետ զրույցում 8119-ից պարզաբանել են, որ պետպատվերը կիրառվում է միայն բժշկի ցուցումով և հետևյալ հիվանդությունների դեպքում՝ գանգուղեղային և ողնաշարային ծանր վնասվածքներ, այսինքն՝ տրավմաներ, պոլիտրավմաներ, կյանքին սպառնացող վիճակ, հղիներ և ծննդկաններ, որոնց կյանքին վտանգ է սպառնում։
Ստացվում է՝ Ավանեսյանի և նրա անձնակազմի մոտ սանավիացիայով տեղափոխվելու բժշկի ցուցում չի եղել, առնվազն նրանք ուղղաթիռից կարող էին օգտվել միայն վճարովի տարբերակով․ բայց ոչ՝ մամուլը գրել է այդ երկու վոյաժների համար 2 միլիոն պետբյուջեից փոշիացրած գումարի մասին:
ԸՆդգծենք՝ 8119-ին կանչերը սանավիացիայի ինքնաթիռով սպասարկման թռիչքի մեկ րոպեն արժե 12 հազար դրամ․ ստացվում է՝ մեկ ժամը ավելի քան 700 հազար դրամ։ Երևանից Սյունիք ուղղաթիռով թռիչքը մոտավորապես մեկ ժամ է տևում։
2 միլիոնանոց շտապօգնության վոյաժներ՝ չմասնագետների սպասարկումով