Աշխարհ

12.11.2021 19:45


«Բաքուն լիովին կատարել է ռազմագերիների փոխանցման դրույթը». Ադրբեջանի վարչապետ

«Բաքուն լիովին կատարել է ռազմագերիների փոխանցման դրույթը». Ադրբեջանի վարչապետ

Նոյեմբերի 12-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որի շրջանակում ելույթ է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ իր խոսքում անդրադառնալով նաև հայ ռազմագերիներին, գրում է minval.az-ը:

«Այստեղ բարձրացվել են ռազմագերիների հետ կապված հարցեր։ Նոյեմբերի 10-ի (նկատի ունի 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմը հայտարարությունը) հայտարարության 8-րդ դրույթը նախատեսում է ռազմագերիների փոխանցում։ Ադրբեջանը լիովին կատարել է այս դրույթը։ Այս կապակցությամբ ուզում եմ նշել, որ ՌԴ ԱԳՆ 2021 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշվում է, որ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 2-ը ռուս խաղաղապահների մասնակցությամբ իրենց երկրներ է վերադարձվել 122 զինծառայող և կալանավոր։ Նրանցից 105-ը վերադարձվել է Հայաստան, 17-ը՝ Ադրբեջան»,-եզրափակել է Ասադովը:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվում է կատարել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու պարտավորությունները: Նա հայտարարում է, թե Ադրբեջանը Հայաստանին հանձնել է բոլոր գերիներին, իսկ իրենց մոտ են «միայն հանցագործները»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը