«Զանգեզուրի միջանցքը կապելու է թյուրքական աշխարհի բոլոր երկրները». Ալիևը հույս է հայտնել, որ «Հայաստանը կհրաժարվի Անկարային և Բաքվին իր տարածքային հավակնություններից»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Ստամբուլում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 8-րդ գագաթնաժողովում, հույս է հայտնել, որ «Հայաստանը կհրաժարվի Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային հավակնություններից»։
«Հուսով եմ, որ Հայաստանը կհրաժարվի իր տարածքային հավակնություններից Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, իսկ եթե ոչ, ապա ավելի կվատթարացնի իր դիրքերը»,-ասել է Ալիևը։
Նա նաև ասել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է թյուրքական աշխարհի հզորացման համար։
Ալիևը հիշեցրել է, որ «20-րդ դարի 20-ականներին խորհրդային ղեկավարության որոշմամբ Ադրբեջանը փաստացի մասնատվել է, և «ադրբեջանական տարածքի» (չակերտները՝ Tert.am) մի մասը փոխանցվել է Հայաստանին»։
«Այսպիսով, թյուրքական աշխարհը մասնատվել է, և այսօր մենք կրկին միավորում ենք թյուրքական աշխարհի աշխարհագրությունը լոգիստիկ նախագծերի միջոցով»,-ասել է Ալիևը։
Միաժամանակ նա նշել է, որ «տարածաշրջանային մակարդակով ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակը նշանակում է կապի և նյութատեխնիկական ապահովման զարգացում, և այս տեսանկյունից կարևոր է «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) բացումը»։
«Սա (Զանգեզուրի միջանցքի գործարկումը) շատ լայն հնարավորություններ կբացի ողջ տարածաշրջանի համար։ Այս միջանցքը լավ ներուժ ունի, այն կապելու է թյուրքական աշխարհի բոլոր երկրները, մեզ կապելու է Եվրոպայի հետ։ Սա շատ կարևոր նախագիծ է»,-հավելել է Ադրբեջանի նախագահը։

Աղբյուրը՝ tert.am