Լրահոս

12.11.2021 18:37


Բժշկական կենտրոն է ընդունվել 12 տարեկան երեխա՝ ձեռքի չորս մատների ամպուտացմամբ

Բժշկական կենտրոն է ընդունվել 12 տարեկան երեխա՝ ձեռքի չորս մատների ամպուտացմամբ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 12 տարեկան երեխա՝ ձեռքի չորս մատների ամպուտացմամբ (անդամահատված), պլաստիկ վիրաբույժները կատարել են մատների ռեպլանտացիա:

Այս մասին հայտնել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

Դեպքը տեղի է ունեցել շան հետ խաղալիս: Կենդանին վզկապի փոխարեն կապված է եղել պողպատե թոկով, որի մյուս ծայրը փաթաթված է եղել երեխայի մատներին, վազելու ժամանակ այն ձգվել է, ինչի հետևանքով տղայի չորս մատները կտրվել են: Երեխան տասը ժամ վիրահատվել է, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժները կատարել են ձեռքի մատների ռեպլանտացիա:

«Տանը կամ բակերում պահվող կենդանիների համար հորդորում ենք օգտագործել հատուկ նախատեսված վզկապներ, նման սարսափելի դեպքերից խուսափելու համար»,-նշել է խոսնակը:

Այս խորագրի վերջին նյութերը