Վրաստանի և Թուրքիայի սահմանապահները համատեղ զորավարժություններ են անցկացնում Ջավախքում
Վրաստանի եւ Թուրքիայի սահմանապահները համատեղ վարժանքներ են անցկացրել Ջավախքի շրջանի «Վալե» սահմանային հատվածի տարածքում։ Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ վկայակոչելոբ Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
«Վալե»-ն Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ անցակետերից մեկն է։ Զորավարժություններին մասնակցել են Վրաստանի սահմանային ոստիկանության Ախալցխայի վարչության եւ Թուրքիայի զինված ուժերի 25-րդ բրիգադի մարտավարական խմբերը։
Սցենարով երկու իրավիճակ էր նախատեսված՝ անօրինական միգրանտների կալանավորում եւ պետական սահմանով խոշոր եղջերավոր անասունների ապօրինի տեղափոխման կանխում:

Աղբյուրը՝ news.am