Աշխարհ

12.11.2021 21:45


ԱՀԿ-ն նշել է՝ ինչը կարող է հանգեցնել պատվաստման ընթացքի դանդաղեցմանը 2022 թվականին

ԱՀԿ-ն նշել է՝ ինչը կարող է հանգեցնել պատվաստման ընթացքի դանդաղեցմանը 2022 թվականին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կանխատեսել է, որ հաջորդ տարի ողջ աշխարհում կարող է ներարկիչների պակասորդ զգացվել:

«Հաշվի առնելով այն սցենարը, որ մոտ 7 մլրդ մարդ պետք է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժին ստանա մինչև 2023 թվականը, ՄԱԿ-ի առողջապահության հարցերով գործակալությունը հայտարարել է, որ առնվազն մեկ մլրդ ներարկիչի պակասորդ «կարող է զգացվել», եթե արդյունաբերությունը թափ չհավաքի»,-ասվում է միջազգային կազմակերպության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ներարկիչների պակասորդը լուրջ մտահոգություն է առաջացրել մասնագետների շրջանում, քանի որ դա կարող է հանգեցնել իմունիզացման ընթացակարգի դանդաղեցմանը:

Ողջ աշխարհում արդեն իրացվել է 7.25 դեղաչափ հակակորանավիրուսային պատվաստանյութ: Իմունիզացման համար օգտագործվել է երկու անգամ ավելի շատ ներարկիչ, քան օգտագործվում է սովորաբար:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը